Monday, October 29, 2012

Փառք քեզ Տէր Աստուած մեր. Արտակ սրկ. Ղևոնդյան

Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ
խաղաղութեամբ անցուցանել:
Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց
փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա:
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն
հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ
զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս:
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց:
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ
այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ:
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից,
զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ ե
անխռով ի կամս ողորմութեան քոյ:
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ
թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ:
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:

Երգում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը: Օրվա վերջին` Հանգստյան ժամերգության փակման մաղթանքն է, որ երգվում է երիցագույն հոգևորականի կողմից:

Tuesday, October 23, 2012

Լոյս զուարթ. Իզաբել Բայրագդարյան

Ալէլուիա, ալէլուիա:
Լոյս զուարթ սուրբ փառաց անմահի,
Հօր երկնաւորի սրբոյ կենարարի`
Յիսուս Քրիստոս:



Լույս զվարթ կամ Կիրակնամտի երգ:
Երգը կոչվում է նաև Երգ կամ օրհնություն ճրագաց, քանի որ երգի ընթացքում վառվում են Սուրբ Սեղանի վրա դրված այն մոմերը, որոնք վառվելու են հաջորդ օրը Սուրբ Պատարագին:
Կատարում է Իզաբել Բայրագդարյանը:

Ով զարմանալի

Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ.
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:
Կամէր մկրտիլ ի ծառայէն յիւրմէ.
Չառնյոր Կարապետն, զմկրտելն ի յանձն:
Գետ, մի զարհուրիր, քո Արարիչն եմ ես.
Եկեալ մկրտիմ եւ լւանամ զմեղս:


Երգվում է Ջրօրհնեքի ժամանակ` Սուրբ Ծննդյան Պատարագից հետո:

Sunday, October 21, 2012

Ուր ես մայր իմ. Լույս հնգյակ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:

Կատարում է Լույս հնգյակը:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
(Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը):

Saturday, October 20, 2012

Ով է որպէս

Ո'վ է որպէս Տէր Աստուած մեր.
խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.
հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք:
Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:



Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ, Հինանց և Խաչի կիրակիների Սրբասացությունն է:
Կատարում է Արարատ երգչախումբը:

Friday, October 19, 2012

Ով երանելիդ

Ով երանելիդ ամենեցուն տիեզերական իշխանութեամբ
ընկալար ի Քրիստոսէ զթագ պարծանաց.
Ով Աբգար մեծ թագաւոր վասն մեր բարեխօսեա առ թագաւորն երկնաւոր։
Ուստի եւ մեք հաւատացեալքս տօնեմք զձեր յիշատակս,
օրհնութիւն առաքելով զձեզ պսակողին։
Ով Տրդատ մեծ թագաւոր վասն մեր բարեխօսեա առ թագաւորն երկնաւոր։



ԲԿ ձայնեղանակի շարական է:
Երգվում է Սուրբ Թագավորներ Աբգարի և Տրդատի տոնին, ինչպես նաև Սուրբ Պսակի խորհրդի ժամանակ:
Կատարում է Աննա Մայիլյանը:

Monday, October 15, 2012

Հայր մեր.Կոմիտասեան

Հայր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի,
զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր,
Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ.
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս
ամէն

Wednesday, October 10, 2012

Նոր ծաղիկ

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս: Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս: Րենական լուսոյ սաղարթք, ի հոգեւոր գարնան փթթեալք: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս:


Տաղի հեղինակը Սուրբ Ներսես Շանորհալին է: Երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում:

Tuesday, October 9, 2012

Եկեալքս ի մտանել արեգականն. Լոյս զուարթ

Եկեալքս ի մտանել արեգականն, տեսաք զլոյս յերեկոյիս:
Օրհնեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ Աստուծոյ:
Եւ ամենեքեան ասեմք ամէն:
Արժանաւորեա զմեզ յամենայն ժամ,
օրհնել ձայնիւ երգով զանուն փառաց Ամենասուրբ Երրորդութեանդ:
Որ տայ զկենդանութիւն, վասն որոյ եւ աշխարհս զքեզ փառաւորէ:

Լույս զվարթ կամ Կիրակնամտի երգ: Երգը կոչվում է նաև Երգ կամ օրհնություն ճրագաց, քանի որ երգի ընթացքում վառվում են Սուրբ Սեղանի վրա դրված այն մոմերը, որոնք վառվելու են հաջորդ օրը Սուրբ Պատարագին:
Կատարում է Հովեր երգչախումբը:

Monday, October 8, 2012

Խաչն ի նախնումն

Խաչն ի նախնումն երևեցաւ, ծաղկեալ ի դրախտն աստուածատունկ
Մխիթարիչ եղեւ Սեթայ, նախագուշակ հօրն Ադամայ:
Մեք ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ
Եվ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ Սուրբ Նշանին:



Խաչի Տաղ է, երգվում է Խաչի տոներին Սուրբ Պատարագի ժամանակ որպես Մեղեդի:
Կատարում է Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը: Սիրողական ձայնագրություն: